Բաժիններ՝

Սնոուբորդը ամենավտանգավոր ձմեռային սպորտաձևն է

Բրիտանացի բժիշկները հանգել են այն եզրակացության, որ սնոուբորդը ամենաշատ վնասվածք բերող ձմեռային մարզաձևն է: Հետազոտելով վիճակագրական տվյալները, որոնք ստացվել են Վանկուվերի ձմեռային Օլիմպիադայից` բժիշկները եկել են այն եզրակացության, որ 2567 մասնակցիներից 10 տոկոսից ավելին (287 մարզիկ) վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է Ski.ru-ն:

Օլիմպիականների մեկ քառորդը դուրս է մնացել մրցույթից, իսկ մյուսներին առաջին բժկական օգնություն են ցույց տվել: Հետաքրքիրն այն է, որ վնասվածք ստացած կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ: «Ամենավնասվածքային» սպորտաձև սնոուբորդինգն է. այն հատկապես վտանգավոր է կանանց համար՝ 22 մարզուհիներից 13-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել: Տղամարդկանց մեջ այդ թիվն ավելի փոքր է՝ 4-ը 35-ից: Վտանգավոր են նաև բոբսլեյը, շորտ-թրեքը, լեռնադահուկային սպորտը, հոկեյը և ֆրիսթայլը (ակրոբատիկան):

Բժիշկների օգնությանը ավելի քիչ են դիմել բիատլոնի, դահուկային մրցավազքի, սահնակային սպորտի և կերլինգի ներկայացուցիչները:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս