Հեռուստամարաթոն 2012- ի արդյունքները՝ ըստ երկրների
Հեռուստամարաթոն 2012-ի արդյունքում հավաքագրվեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
Հանգանակությունները, ներառյալ տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնների, ճաշկերույթների, բարեգործական համերգների և այլ դրամահավաք միջոցառումների նվիրատվությունները, կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
Ստորև ներկայացված է Հեռուստամարաթոն 2012- ի հանգանակությունների բացվածքը` ըստ երկրների.
Երկիր- Գումար /ԱՄՆ դոլար/
Հայաստան և ԼՂՀ -2,500.000
Ռուսաստան -12,100.000
Ֆրանսիա -2,196.239
Գերմանիա -122,438
Հոլանդիա -58,600
Շվեյցարիա -31,800
Բելգիա -10,200
Հունաստան -38,200
Իտալիա -50,000
ԱՄՆ Արևելյան ա -600,000
ԱՄՆ Արևմտյան ափ -1,500.000* (գումարները վերջնականացվում են)
Արգենտինա -700,000
Բրազիլիա -100,000
Կանադա/Տորոնտո -500,000
Կանադա/Մոնրեալ -125,000
Մեծ Բրիտանիա -170,000
Հնդկաստան -600,000
Իրան -15,000
Քուվեյթ -5000
Ընդամենը` 21 422 477
Լիբանանի դրամահավաք միջոցառումը կկայանա ս/թ դեկտեմբերի 8-ին:
Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել: