
Մասիսի քաղաքապետի եղբայրը ձերբակալվել է 57 կգ թմրանյութ վաճառելու պահին (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի իրավապահները 57 կգ հաշիշ վաճառելու պահին ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գրիշա Հակոբյանին: Այս պահին նա ձերբակալված է, իսկ թմրանյութը` առգրավված, հայտնում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` ձերբակալված Գրիշա Հակոբյանը Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանի եղբայրն է:
Նշենք, որ այս լուրը հայտնել ռուսական Россия 1 հեռուստաալիքի Вести. Дежурная часть հաղորդման ժամանակ, որտեղ հաղորդվում է, որ հանցագործների մեջ հայ կա, բայց կոնկրետ անուններ չեն տրվում: