Բաժիններ՝

Ջոկովիչը կդառնա բրիտանական բարեգործական հիմնադրամի մրցանակի դափնեկիր

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մրցանակի կարժանանա Centrepoint երիտասարդական հիմնադրամի կողմից: «The Centrepoint Great Britain Youth Inspiration Award»-ը առաջին անգամ կշնորհվի լոնդոնյան Ալբերտ-հոլում դեկտեմբերի 8-ին կայանալիք «Ձմեռային պարահանդեսի» (Winter Whites Gala) շրջանակներում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Նյու Յորքում Ջոկովիչը բարեգործական նպատակներով մասնակցեց ֆանդրայզինգային միջոցառմանը, որի ընթացքում հավաքվել էր 1 մլն 400 հազար դոլար երեխաների կրթության համար: Մեկ շաբաթ ուշ՝ 25-ամյա թենիսիստը UNICEF-ի առաքելության շրջանակներում այցելել է սերբական Լեսնիցա գյուղի մանկապարտեզ, իսկ անցած ամիս իր հովանավոր «Uniqlo»-ի հետ համատեղ ընթացքի մեջ է դրել «Clothes for Smiles» բարեգործական նախագիծը:

«Սա ամենանշանակալից մրցանակներից է, որոնց ես կարող էի արժանանալ, քանի որ այն ընդգծում է իմ ներդրումը ողջ աշխարհի երիտարդների կյանքի մեջ, իսկ դա մեր աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչն է: Ինձ համար մեծ պատիվ է պարգևի արժանանալ Centrepoint-ի կողմից», – Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Tennis.com կայքը

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս