
9.5 մլն դոլար ավելի քիչ, քան նախորդ տարի. Հեռուստամարաթոնի արդյունքները

Նոյեմբեր 22-ին Երևանի ժամանակով 20։00-ին մեկնարկած և այսօր 8։00-ին ավարտված «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն – 2012»-ի արդյունքում հանգանակությունների և խոստացված բարեգործության ընդհանուր գումարը (ներառյալ Մոսկվայում նոյեմբերի 8-ին կայացած դրամահավաք-ճաշկերույթի ժամանակ հավաքված գումարը) կազմել է 21 միլիոն 422 հազար 477 դոլար։ Այս մասին հաղորդում է yerakouyn.com կայքը:
«Մեր գյուղը» խորագիրը կրող դրամահավաքը կուղղվի Տավուշի մարզում գյուղատնտեսության զարգացմանը և Արցախի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանը, իսկ գումարի 10 տոկոսը կտարամադրվի սիրիահայերի խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի` «Հեռուստամարաթոն – 2011»-ի արդյունքում գրեթե 31 մլն գումար էր հավաքվել: