Բաժիններ՝

Ոստիկանի համազգեստով հանցագործները հիվանդանոցում 7 մարդ են սպանել

Ոստիկանի համազգեստով զինված անձինք 7 մարդ են սպանել Գվատեմալայի հեղինակավոր հիվանդանոցներից մեկում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Տեղի ոստիկանության տվյալներով` հանցագործների նպատակը հայտնի թմրավաճառ Խայրո Արելանային սպանելն է եղել, ով հիվանդանոցում բուժվելիս է եղել: Հանցագործները կրակ են բացել թմրավաճառի թիկնապահների ուղղությամբ` սպանելով նրանցից 6-ին և հիվանդանոցի անվտանգության աշխատակցին: Օրելանան չի տուժել:

Գվատեմալայում թմրաբիզնեսով զբաղվող մի քանի խոշոր խմբավորումներ կան, որոնք մրցակցում են մեքսիկական «Զետաս» խմբավորման հետ: Վերջին տարիներին բազմաթիվ անմեղ մարդիկ նրանց վիճաբանության զոհ են դարձել: Որոշ ժամանակ առաջ դատարանը «Զետասի» ներկայացուցիչներին մեկին դատապարտել է 448 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս