Սեքսն ու շահը «միքսվել էին». Ժողովուրդ
«Անչափահասի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու վերաբերյալ մի քրգործ էլ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի վարույթում է: Այստեղ ևս սեքսի հարցում փոխադարձ համաձայնություն էր եղել 25-ամյա Արմեն Պետրոսյանի և 16 տարին չլրացած Կարմենի (անունը փոխված է) միջև»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Սկզբում Արմենը Կարմենի հետ Հրազդանի կիրճում սեռական հարաբերություն էր ունեցել, խոստացել, որ իրենք ամուսնանալու են, հետո էլ Կարմենի խելքը մտցրել էր, թե ապագա ամուսիններին երջանկության համար ոսկեղեն է պետք: Բայց ում ոսկեղենը. Կարմենի տատիկի խոշոր չափի ոսկյա զարդերը, որոնք Կարմենը գողացել ու հանձնել էր «չկայացած ամուսնուն»: Արմեն Պետրոսյանն այժմ մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, գողության դրդելու և հանցանքի մեջ ներգրավելու համար»: