Բաժիններ՝

Ծառուկյանը Սարգսյանին ճանապարհեց, բայց չդիմավորեց. Հրապարակ

«Իր այցելությունները Ֆրանսիա և Ռուսաստան, ինչպես նաև կարճատև արձակուրդն ավարտած Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Այս անգամ նրան դիմավորողների շարքում օդանավակայանում չի եղել Գագիկ Ծառուկյանը:

Փաստորեն, նոյեմբերի 11-ից մինչև 21-ը բավականին բան է փոխվել` ԲՀԿ առաջնորդը նոյեմբերի 11-ին նրան սովորականի նման ճանապարհել է Ֆրանսիա, իսկ դիմավորելիս չի գնացել օդանավակայան: Ի դեպ, պատճառը երկրից բացակայությունը չէ. մեր հարցին ի պատասխան Ծառուկյանի խոսնակն ասաց, որ ԲՀԿ առաջնորդը Հայաստանում է»,-գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս