Բաժիններ՝

ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն` «ամենաակտիվ վոյաժող պաշտոնյա». Հրապարակ

«ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իր գործողություններով հավակնում է արժանանալ «ամենաակտիվ վոյաժող պաշտոնյա» տիտղոսին: Նրա հերթական այցը Սանկտ Պետերբուրգ էր, որ նա եղել էր ընդամենը ամիսներ առաջ` հունիսին, որից հետո գնաց Չինաստան, և այդպես շարունակ: Փաստորեն, ԱԽՔ-ը ՀՀ պետական բյուջեից հսկայական գումարներ է ծախսում ու արտերկիր մեկնում` տարատեսակ միջոցառումների մասնակցելու համար, որոնց արդյունավետությունը, մեղմ ասած, վիճելի է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Օրինակ` այս այցի ժամանակ Բաղդասարյանը ՀԱՊԿ ԱԽՔ կոմիտեի և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում հանդես է եկել ելույթով ու խոսել Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ կապված հարցերի մասին, տեղեկացրել, որ 2013 թ. «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Երևանում: Մի խոսքով, ժամավաճառություն և պետական բյուջեի գումարների վատնում` ձեռքի հետ ելույթ ունենալու և «լավ տղա ձևանալու» հնարավորություն: Համեմատության համար նշենք, որ ժամանակին, երբ ԱԱԽ քարտուղարը Սերժ Սարգսյանը և Արմեն Գևորգյանն էին, նման հատուկ նիստերի չէին մեկնում և այդ նպատակով բյուջեն չէին մսխում: Ավելին, այդ պաշտոնն առանձնացվեց` դրանով երբեմնի ընդդիմադիրին փաստացի գնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս