Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանի վնասվածքը կանխատեսվածից լուրջ է

«Կրասնոդարի» լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանը կարող է բաց թողնել Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի մնացած մասը: Այս մասին Sport-express-ի հետ զրույցում հայտարարել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը: Հայաստանի հավաքականի հարձակվողի կրնկի վնասվածքը կանխատեսվածից լուրջ է:

«Հույսը դեռ չենք կորցրել: Յուրան մարզվում է անհատական ծրագրով, բայց դեռ ցավ է զգում: Նման իրավիճակում ես անհնար եմ համարում ֆուտբոլիստի առողջությունը ռիսկի տակ դնելը: Ամենայն հավանականությամբ, նա իսկապես մինչև գարուն խաղադաշտ դուրս չի գա: Այդուհանդերձ, հնարավոր է` նա թիմի կազմում հայտնվի ընդմիջումից առաջ` վերջին խաղում»,- ասել է Մուսլինը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս