Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը չներկայացավ դատարան. Ժամանակ

«Երեկ տեղեկացանք, որ ՀՀԿ-ական գործարար, «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը չի ներկայացել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան իր դեմ ներկայացված հայցերի քննությանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Նշենք, որ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և «Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀԿ-ական գործարարի դեմ: Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում Հայրապետյանը նրանց հասցեին հայտարարել էր. «Այ ճիճու…ոհմակ են…վարձու մարդիկ մինչև մահ վախենալու են ինձանից…իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու…իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են…», որից հետո նշված անձինք դատական հայցեր ներկայացրին Հայրապետյանի դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս