Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը որոշումը կհրապարակի իր ծննդյան օրը նշելուց հետո. Հրապարակ

«ԲՀԿ-ի մոտ օրինաչափություն է դառնում մի քանի օր շարունակ քաղխորհրդի նիստեր անցկացնելու պրակտիկան:Եվ նախորդ օրը, և երեկ «կանյաչնիում» ԲՀԿ-ն խաղխորհրդի նիստեր է արել: Մասնակցել են հիսունական մարդ` պատգամավորներ և մարզային կառույցների ղեկավարներ: Երկու օրվա նիստերի օրակարգում էլ նույն հարցն է եղել. ինչ են մտածում շարքերն ու պատգամավորներն առաջիկա նախագահական ընտրությունների և Ծառուկյանի առաջադրման մասին»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Բոլոր մարզային կառույցների ներկայացուցիչները հատ-հատ ներկայացրել են իրենց տեսլականը մասնակցության մասին, պնդել, որ պետք է ներկայանալ բացառապես սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Օսկանյանին ոչ մեկը չի մատնանշել: Սերժ Սարգսյանի մասին, ըստ մասնակիցների, որևէ բառ` «լավ կամ վատ» չի հնչել:

Ծառուկյանն ասել է, որ իր որոշումն արդեն կայացրել է, սակայն որևէ բառ այդ որոշման մասին չի արտաբերել, ԲՀԿ-ի արմատական տրամադրված մասը հասկացել է, որ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է, ոչ արմատական մասը դեռ հույս ուներ, որ «հնարավորությունը հիսուն-հիսուն է»: Ծառուկյանն ասել է նաև, որ որշումը կհրապարակի իր ծննդյան օրվանից մի քանի օր անց: Հիշեցնենք, որ ծննդյան օրը նոյեմբերի 25-ին է, նա 56 տարեկան է դառնում: Ապա տեղեկացրել է` քանի որ ծննդյան օրն ինքը սովորաբար անցկացնում է հանրապետությունից դուրս, կգնա-կգա-կհայտարարի իր որոշման մասին: Ներկաներն ասել են` ուշ է, վաղը հրապարակեք: Նա պատասխանել է` չէ, նորմալ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս