
Վարդան Օսկանյանի երկու դերերը (տեսանյութեր)

2008 թվականի մարտի 1-ի երեկոյան, այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նախագահական նստավայրում հրավիրված ասուլիսում հիմնավորում էր արտակարգ դրության հաստատման անհրաժեշտությունը: Նա հայտարարում էր, որ այդ պահին «գնդակը Լևոն Տեր-Պետրոսյանի» դաշտում է:
Ասուլիսից ժամեր անց, նրա իսկ կողմից հիմնավորված արտակարգ դրության արդյունքում, սպանվեցին 10 քաղաքացիներ:
Սույն թվականի նոյեմբերի 21-ին Բաղրամյան փողոցում՝ ԱԺ դարպասների առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Վ. Օսկանյանը Լևոն Զուրաբյանի կողքին կանգնած 2008 թվականի մարտի 1-ի արդյունքում հաստատված ներկայիս իշխանություններին մեղադրում էր օրենքն ու սահմանադրությունը ոտնահարելու մեջ:
Տեսանյութերը դիտեք ստորև.