Կելինին կարող է չմասնակցել Միլանի հետ հանդիպմանը
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կելինին կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Միլանի» հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Spօrt-ը:
Ֆուտբոլիստը թեթև վնասված ունի: Խաղին նրա մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի հանդիպումից անմիջապես առաջ:
Նշենք, որ Կելինին թուրինյան ակումբի առանցքային պաշտպաններից է և ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա սերիայի 11 հանդիպման:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը