Գոհ ենք, որ դուրս ենք եկել փլեյ-օֆֆ. Կասիլյաս
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած հանդիպման (1։1) մասին։
«Արբելոայի հեռացումից հետո մեզ համար խաղը բարդացավ: Սակայն ամենակարևրն այն է, որ դուրս եկանք փլեյ-օֆֆ, քանի որ խաղում ենք ամենաբարդ խմբում:
Վերջիվերջո, գոհ ենք, որ շարունակում ենք պայքարը», – իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը