Մոսկվա-Երևան ավիատոմսերը թանկացել են. Հայկական Ժամանակ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Ըստ արտագնա աշխատանքից վերադարձող մեր հայրենակիցների` թանկացել են Մոսկվա-Երևան ավիատոմսերը: Մասնավորապես, ըստ նրանց, եթե նույն չվերթի էկոնոմկարգի տոմսը ընդամենը 7 օր առաջ մոտ 295 դոլար էր, այժմ առնվազն 370 է:
Նման պատկեր է ստացվում նաև «Արմավիա»-ի կայքում ներկայացված գներից: Տարեվերջին մեծանում է Մոսկվա-Երևան չվերթի պահանջարկը` ըստ արտագնա աշխատանքից վերադարձողների թվի, ինչն ավիաընկերությունների համար մեծ գումարներ աշխատելու լավ հնարավորություն է: «Արմավիա»-ից երեկ հրաժարվեցին մեկնաբանել այս փաստը` առաջարկելով հարցերն ուղղել գրավոր»: