Բաժիններ՝

«Թափով» աղքատանում ենք. Հայկական ժամանակ

«Հայաստանի բնակչությունը 2011 թվականին իր սպառողական ծախսերի 52.7%-ն ուղղել է սննդամթերքի գնմանը: Այս ցուցանիշն արձանագրված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած «Պարենային ապահովություն և աղքատություն» անվանումը կրող պարբերական զեկույցում:

Որքան բարձր է սննդի վրա կատարվող ծախսն, այնքան ցածր է բնակչության բարեկեցության մակարդակը: Այսինքն, որքան աղքատ է բնակչությունն, այնքան իր ընդհանուր ծախսերի մեջ ավելի մեծ մասնաբաժին է կազմում սննդի վրա կատարած ծախսը:

Ուշագրավ է, որ 2011 թվականի այս ցուցանիշն ամենաբարձրն է անցած չորս տարիների, այդ թվում` նաև ճգնաժամային համարվող 2009-ի համեմատ: ԱՎԾ-ի հրապարակած այս զեկույցից պարզ երևում է, որ 2011-ին աղքատները և հասարակության խոցելի խմբերն ավելի վատ են ապրել, իսկ հարուստները` ավելի լավ: 2012-ի ցուցանիշները կամփոփվեն հաջորդ տարի»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս