Արոնյանն ու Մովսեսյանն՝ ընդդեմ դատապարտյալների (լուսանկարներ)
Օլիմպիական կրկնակի չեմպիոններ` Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 2-րդ շախմատիստ Լևոն Արոնյանն ու Հայաստանի 3-րդ ուժեղագույն գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանն այսօր Էրեբունի քրեակատարողական հիմնարկում միաժամանակյա շախմատային սեանս են անցկացրել Հայաստանի տարբեր կալանավայրերի 16 բանտարկյալների հետ:
Սեանսն անցավ հետևյալ սկզբունքով` 1 քայլ կատարում էր Արոնյանը, դատապարտյալների պատասխան քայլից հետո պարտիան շարունակում էր Մովսեսյանը, և այդպես շարունակ: Արդյունքում, դատապարտյալներից և ոչ մեկը չկարողացավ անգամ ոչ-ոքի ավարտել գրոսմայստերների հետ պարտիան:
Նախատեսվածի համաձայն, լավագույն 3 խաղացողները պետք է հարազատների հետ առանձին հանդիպելու հնարավորություն ստանային, սակայն Լևոն Արոնյանը մրցաշարի կազմակերպչին` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, խնդրեց, որ 4 հոգու տրվի այդ իրավունքը, քանի որ 2 հոգի հավասար խաղ էին ցուցադրել: Մրցաշարի բոլոր մասնակիցներն Արոնյանի ստորագրությամբ գրքեր ստացան:
Լուսանկարները` Ֆոտոլուրի
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը