Միլանը պետք է 4 միավոր վաստակի Անդերլեխտի և Զենիթի հետ խաղերում. Ալեգրի
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Անդերլեխտի» հետ հանդիպման մասին:
«Սա կարևոր խաղ է: Խմբից դուրս գալու համար մենք պետք է 4 միավոր վաստակենք «Անդերլեխտի» և «Զենիթի» հետ խաղերում: Բելգիացիներն ուժեղ թիմ ունենն, ուստի հանդիպումը բարդ կլինի: Մենք արդեն կիմանանք «Զենիթ» – «Մալագա» հանդիպման արդյունքը, սակայն ամեն ինչ կվճռվի վերջին տուրում:
Կնախընտրեի ունենալ 9 միավոր, սակայն մենք ունենք միայն 5-ը: Դա այն է, ինչին արժանի էինք», – Ալեգրիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը