Բաժիններ՝

Լևանդովսկին Եվրոպայի 5 լավագույն հարձակվողներից մեկն է. Յուրգեն Կլոպ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ բարձր է գնահատում իր թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

«Ռոբերտը Եվրոպայի 5 լավագույն հարձակվողներից մեկն է: Կհասկանամ, եթե նա չերկարաձգի «Բորուսիայի» հետ պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2014թ.-ին: Եթե ես երիտասարդ լինեի, ապա նույնպես կմտածեի Իսպանիայի կամ Անգլիայի մասին:
«Բավարիան» առաջ է պոկվել Բունդեսլիգայում, նա հաղթանակների ծարավ է: Մյունխենցիների պահեստայինների երկար նստարան ունեն, կարող են 8 փոփոխություն կատարել հիմնական կազմում, և ոչ ոք չի զգա տարբերությունը: Առայժմ չեմպիոնության հարցը վճռված է թվում, սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է», – Կլոպի խոսքերը մեջբերում է Bild-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս