Բաժիններ՝

Բարսելոնայի ղեկավարությունը մասնակցել է շեյխ հարսանեկան արարողությանը

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը, տնտեսական հարցերով փոխնախագահ Խավիեր Ֆաուսը և գլխավոր տնօրեն Անտոնի Ռոսիչը Մոսկվայից ուղևորվել են Քաթարի մայրաքաղաք Դոհա:

Դոհայում նրանք մասնակցել են Աշխարհի 2022 թվականի առաջնության կազմկոմիտեի գլխավոր քարտուղար շեյխ Հասան ալ Թավադիի հարսանեկան արարողությանը:

Բացի այդ, «Բարսելոնայի» ղեկավարները հանդիպում են ունեցել Qatar Airways ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կատալոնյան ակումբի և քաթարական ավիաընկերության միջև համագործակցության մանրամասները. 2013/2014 մրցաշրջանից «Բարսայի» մարզաշապիկների հայտնվելու է Qatar Airways-ի գովազդը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս