Մենք բոլորս դառնալու ենք Շախտյորի երկրպագու. Ազար
«Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը նշել է, թե Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում իրենք դառնալու են Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուներ: Խմբային փուլի վերջին տուրում «Շախտյորը» պետք է հաղթի «Յուվենտուսին», որպեսզի «Չելսին» հնարավորություն ստանա դուրս գալ հաջորդ փուլ: Իհարկե, այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի «Չելսին» էլ իր հերթին պարտության մատնի «Նորշելանդին»:
«Նախ մենք հետևելու ենք մեր խաղին, որտեղ պետք է անպայման հաղթենք: Հուսով եմ, որ զուգահեռ խաղում ոչ մի արտասովոր երևույթ չի լինի: Այնտեղ խաղում են պրոֆեսիոնալներ, և դժվար թե նրանք որոշակի համաձայնություններ ունենան: Այդ պատճառով էլ այդ երեկո «Չելսիի» բոլոր ֆուտբոլիստները դառնալու են «Շախտյորի» երկրպագու»,-նշել է Ազարը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը