Բենիտեսի հետ Չելսին կապ չի հաստատել, սակայն մասնագետը պատրաստ է
Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ «Չելսիի» հետ շփումներ չի ունեցել, ինչպես նաև հավելել է, թե հետաքրքրված է լոնդոնյան ակումբում աշխատանքով:
«Չելսիի» ղեկավարության հետ շփումներ չեմ ունեցել»,-լրագրողների հետ զրույցում նշել է Բենիտեսը, ով չի թաքցրել, որ հետաքրքրված է աշխատանքով «Չելսիում»և պատրաստ է անմիջապես գլխավորել ակումբը:
Նշենք, որ «Չելսիի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածու է համարվում Բենիտեսը, ով ներկայում գտնվում է Աբու Դաբիում: «Չելսին» առանց մարզիչ էր մնացել Ռոբերտո դի Մատեոյի հեռացումից հետո:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը