Դպրոցականներն աջակցում են անապահով ընտանիքներին
Արարատի մարզի Վեդի քաղաքի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտները բարեգործական կինոդիտում էին կազմակերպել: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Վեդի քաղաքի ավագ դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի, բարեգործական կիոդիտման կազմակերպչական խմբի անդամ Նարե Տոնոյանը: «Ցուցադրեցինք երկու ֆիլմ՝ «Հաթիկո» և «100 բառ» ֆիլմերը: Ցուցադրությունը տեղի ունեցավ Վեդի քաղաքի կենտրոնի Տորինա սրահում, ապա՝ նաև դպրոցում: Կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքվեց 70.000 դրամ, որը փոխանցելու ենք մեր քաղաքում ապրող անապահով, բազմազավակ ընտանիքներից երկուսին»,- ասաց Նարե Տոնոյանը: Ուսուցչուհու փոխանցմամբ, նախաձեռնությունն ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներինն էր, և նմանատիպ բարեգործական դրամահավաքներն ու միջոցառումները շարունակական են լինելու: