Վիլաշ-Բոաշը 20 մլն ֆունտ կստանա ձմռանը թիմն ուժեղացնելու համար
«Տոտենհեմի» ղեկավարությունը 20 մլն ֆունտ ստերլինգ է տրամադրել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։ Հաղորդում է Daily Mail-ը։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մտադիր է ուժեղացնել աջ պաշտպանի և հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքերը։
«Տոտենհեմը» հետաքրքրված է Վիլիանի («Շախտյոր»), Միրալեմ Պյանիչի («Ռոմա»), Կրիստիան Էրիքսենի («Այաքս»), Ժոաո Մուտինյոյի («Պորտու») և Ալան Ձագոևի (ԲԿՄԱ) ծառայություններով։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը