«Համասի» գրոհայինները մոտոցիկլետով քարշ են տվել «իսրայելական լրտեսի» դին (լուսանկարներ)
Նոյեմբերի 20-ին «Համաս» շարժման գրոհայինները Գազայում դաժան հաշվեհարդար են տեսել «իսրայելական լրտեսների» հետ: Գրոհայինները լրտեսության մեջ կասկածվող 6 հոգու սպանել են, որից հետո նրանցից մեկի դին կապել են մոտոցիկլետին և «լրտես, լրտես» բացականչություններով քարշ են տվել փողոցներով:
Պատիժը հրապարակային է եղել. բոլոր սպանվածները ծաղրի են ենթարկվել հավաքված բազմության կողմից: Այս մասին հաղորդում է NEWSru Israel-ը: