Ford Explorer-ը Եղեգնաձորի ճանապարհին գլորվել է ձորը և այրվել. Կա մեկ զոհ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում, Ford Explorer մակնիշի՝ 19 ԼՕ 627 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կիլոմետրի հատվածում՝ Վայք քաղաքից դեպի Ջերմուկ քաղաք գնացող խաչմերուկում, վթարի է ենթարկվել և մոտ 20 մետր գլորվել դեպի դաշտը, որից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-հրդեհի հետևանքով 4 երիտասարդներ՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վայքի հիվանդանոց, որոնցից մեկին քիչ առաջ տեղափոխեցին Երևան: Ավտոմեքենայից դուրս՝ հետևի մասում հայտնաբերել են այրված երիտասարդ տղայի դի:

Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը Գևորգ Թովմասյանն էր: Հիվանդանոց են տեղափոխվել՝ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 24 ամյա Գոռ Մանուկյանը, Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի բնակիչ 21 ամյա Արման Բոզոյանը, Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի բնակիչ 25 ամյա Մհեր Հովհաննիսյանը և Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ՝ 26 ամյա Էդգար Մանուկյանը, ում տեղափոխել են Երևան:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս