Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը թանկարժեք բնակարան է գնել Լոնդոնում. Ժողովուրդ

«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը Լոնդոնում երեքսենյականոց առանձնատուն է գնել, որի արժեքը 15 մլն եվրո է: Այն գտնվում է ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի առանձնատան կողքին՝ Լոնդոնի կենտրոնում»,- գրում է «Ժողովուրդն» ու շարունակում.

«Կարծիք կա, որ առանձնատունը Սերժ Սարգսյանի համար գնել է անձամբ Արմեն Սարգսյանը: Սակայն Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը երեկ հերքեց այս տեղեկությունը: «Անտաղանդ հորինվածքներն ու անհեթեթություններ չեմ մեկնաբանում»,- «Ժողովուրդի» հարցին ի պատասխան ասաց նա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս