Բաժիններ՝

Էդմոն Մարուքյան. Ո՞ւր է քրեակատարողական հիմնարկների վարչության պետը. Առավոտ

««Ո՞ւր է քրեակատարողական հիմնարկների վարչության պետը, որն անմիջական պատասխանատուն է ՔԿՀ-ում իրավիճակի համար»,- Aravot.am-ի հետ զրույցում երեկվա խորհրդարանական լսումներից հետո իր մտահոգությունն է հայտնել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ըստ նրա՝ «արդարադատության նախարարությունը քաղաքացիական բնույթի մարմին է, բայց հաշվի առեք, որ քրեակատարողական վարչության պետը մի հզոր պաշտոնյա է, որը վերահսկողություն է իրականացնում և կառավարում է ամբողջ համակարգը, և ըստ էության, նաև վարչական տեսանկյունից, նշանակման պահից սկսած ես երբևէ չեմ հիշում նրա հետ որեւէ հրապարակային շփում, հարցազրույց թեկուզ կամ այլ բան»»,- գրում է «Առավոտն» ու շարունակում.

«Մեր հարցին` այսինքն, կարծում եք` գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը վախեցե՞լ է պատգամավորների հարցերից, դրա համար չի՞ եկել, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, բայց այդ պաշտոնյան քաղաքացիական վերահսկողությունից դուրս է:

Ո՞ւր է այդ մարդը: Նախարարին ամեն օր էլ տեսնում ենք, հարցնում ենք, բայց ո՞ւր է վարչության պետը, որն ամենօրյա վերահսկողություն է իրականացնում, և այդ բոլոր խնդիրների պատասխանը պետք է նա տա: Այդ պատասխանները ես ուզում եմ իրենից լսել, ոչ թե նախարարից, որովհետև նախարարի պատասխանները ես անգիր գիտեմ: Ուզում եմ ի՛ր պատասխանը լսեմ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս