
Բարսելոնան ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Սպարտակին» ու ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը:
Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին (27′, 39′), ով 2012 թվականին իր 79-րդ և 80-րդ գոլերը խփեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դանի Ալվեսը (16′):
«Բարսելոնան» այս պահին իր ակտիվում ունի 12 միավոր: G խմբի 2-րդ տեղում ընթանում է «Սելթիկը» (7 մ.), որը քիչ անց կհանդիպի 3-րդ տեղը զբաղեցնող «Բենֆիկային» (4 մ.):
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը