Բաժիններ՝

ՊՍԺ-ն դեռևս անհատների հավաքածու է. Կարլո Անչելոտի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ իր թիմը մոտակա ժամանակներում պետք է հաղթահարի խաղային ճգնաժամը:

«Ոչ, լրացուցիչ ճնշում չենք զգում, սակայն այժմ շատ կարևոր պահ է: Սեփական հարկի տակ երկու անընդմեջ պարտությունն անընդունելի է: Պետք է փոխենք իրավիճակն առաջիկա երկու խաղերում: Կարող եմ խոստովանել, որ դեռ միասնական թիմ չենք: Մենք դեռ անհատների հավաքածու ենք: Անհրաժեշտ է հաղթահարել դա առաջիկայում:
Պետք է մեզ մոտենանք քննադատաբար, հավաքվենք և աշխատենք: Առջևում Կիևի «Դինամոյի» հետ անչափ կարևոր հանդիպումն է: Պետք է հասնենք մեր նպատակներին», – Անչելոտիի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս