
Գվարդիոլան կարող է գլխավորել Չելսին արդեն այս մրցաշրջանում

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը կարող է արդեն ընթացիկ մրցաշրջանում հրավիրել իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլային: Լոնդոնցիների սեփականատերը դժգոհ է վերջին շրջանում թիմի ցուցադրած արդյունքներից և պատրաստ է աշխատանքից ազատել Ռոբերտո դի Մատեոյին, եթե կապույտները չկարողանան դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: Այս մասին հայտնում է Football Espana-ն:
Խոսեպ Գվարդիոլան, իր հերթին, դեմ չէ գլխավորել «Չելսին», սակայն միայն այս մրցաշրջանից հետո:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը