Բաժիններ՝

Գերմանիայում ֆուտբոլային երկրպագուների զոհերի թիվն աճում է

Գերմանիայում մարզական միջոցառումների ժամանակ կարգուկանոնի պահպանման կենտրոնական տեղեկատվական ծառայության ունեցած տվյալների համաձայն՝ 2011/12 մրցաշրջանում 1140 մարդ է տուժել, որոնց թվում եղել են և՛ ոստիկաններ, և՛ կարգազանցներ։ Եվ սա դարձել է վերջին 12 տարիների ամենաբացասական ցուցանիշը։

Գերմանացի ֆուտբոլային երկրպագուների կողմից անկարգությունների, ագրեսիվ տրամադրությունների թիվն անընդհատ աճում է։ Դրա հետևանքով է, որ վերջին տարիներին մարզական միջոցառումների ժամանակ անկարգությունների կատարելու պատճառով հարուցված քրեական գործերի թիվն էլ աճում։ Հաղորդում է  Vesti.ru-ն։

Քրեական գործի մասով ավելի հստակ թվեր են հրապարակվել։ Վերջին մեկ մրցաշրջանի ընթացքում դրանց թիվն աճել է 40%-ով՝ 5818-ից հասնելով 8143-ի։ Այս աճը հիմնականում պայմանավորվախծ է Բունդեսլիգայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող թիմերի երկրպագուների պահվածքով։ Ձերբակալվել է 7.3 հազ. մարդ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս