Բաժիններ՝

Հայկական Ժամանակ. 2 միլիարդ 872 միլիոն դրամ` 373 հազար խախտման համար

«Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված և գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթևեկության կանոնների արձանագրված խախտումներով` մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշում:

Կայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ: Այս մասին երեկ մեր թղթակցի հարցումին ի պատասխան` հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:

Վերջինս պարզաբանել է, որ այս գումարի 30 տոկոսը կգնա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը` ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությանը: Վերջինս տեղադրում և սպասարկում է նշված արագաչափ ու տեսագրող սարքերը»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս