Չեմ ների ֆուտբոլիստին, եթե նա հոգի չի դնում Բարսելոնայի համար. Գվարդիոլա
Իսպանական ԶԼՄ-ները հրապարակել են դրվագներ՝ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին գրքից։
Գիրքը գրվել է AS-ի լրագրողի կողմից, իսկ անվանումը հետևյալն է. «Պեպ. հաղթելու այլ տարբերակը»։
«Չեմ քննադատի նրանց, ովքեր սխալվում են փոխանցում կատարելիս կամ օդային պայքարում, ինչի պատճառով գոլ ենք ընդունում։ Սակայն, չեմ ների ֆուտբոլիստին ով հոգին չի տալիս «Բարսելոնայի» համար։ Չեմ պահանջում արդյունք, այլ համապատասխան մոտեցում խաղին։ Չեմ պատրաստվում համակերպվել այն մարդկանց հետ, ովքեր շահագործում են այս ամենը։ Սա «Բարսելոնան» է. այդպիսին են մարզիչները և այսպիսին են իմ պահանջները։
Հարկավոր է խաղի մեջ ներդնել ամեն ինչ։ Անհատապես ֆուտբոլիստը ոչնչի պետք չէ, քանի որ նրան պետք են թիմակիցները, իսկ թիմակիցներին` նա»,- ասել է Գվարդիոլան թիմի հետ առաջին հանդիպման ժամանակ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը