
Ձամպարինին չի հեռացնի Պալերմոյի գլխավոր մարզչին

«Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Բոլոնիայից» (0:3) կրած պարտությունից հետո ընդգծել է, որ չի պատրաստվում աշխատանքից ազատել գլխավոր մարզիչ Ջամպիերո Գասպերինիին:
«Գասպերինին կգլխավորի թիմը երկար տարիներ: Նա հրաշալի մասնագետ է: «Պալերմոն» լավ էր նայվում «Բոլոնիայի» հետ խաղում մինչև Ալբերտո Ջիլարդինյոյի գոլը», – Ձամպարինիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Նշենք, որ «Պալերմոն» Ա սերիայի 13-րդ տուրից հետո 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը