
Մանչեսթեր Յունայթեդը Թուրքիա կմեկնի առանց հիմնական կազմի 6 ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Յունայթեդը» կմեկնի Թուրքիա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայի» հետ հանդիպման առանց հիմնական կազմի 6 ֆուտբոլիստի: Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ Ուեյն Ռունիին, Ռիո Ֆերդինանդին, Ռայան Գիգզին, Փոուլ Սքոուլզին, Դավիդ Դե Խեային և Ռոբին վան Պերսիին: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես է գալիս H խմբում և 4-րդ տուրից հետո արդեն ապահովել է առաջին հորիզոնականը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը