Շախտյորը հաջորդ փուլում է, Յուվենտուսը և Չելսին պետք է պայքարեն երկրորդ ուղեգրի համար. Վիալի
«Չելսիի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ջանլուկա Վիալին կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում այս թիմերի դիմակայության մասին:
«Ֆավորիտը «Չելսին» է, քանի որ նրանք մեկ միավոր ավել ունեն, բացի այդ, նրանց ուղեկցում է հաջողությունը: Սակայն հստակ միայն մեկ բան կարելի է ասել` «Շախտյորը» հաջորդ փուլում է, իսկ «Յուվեն» և «Չելսին» ստիպված կլինեն պայքարել երկրորդ ուղեգրի համար», – Վիալիի խոսքերը մեջբերում է Tuttosport-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը