Սուարեսի վաճառքի մասին խոսելն ավելորդ է. Թոմ Վերներ
«Լիվերպուլի» ղեկավար խորհրդի նախագահ Թոմ Վերները հայտարարել է, որ ակումբի չի պատրաստվում դիտարկել հարձակվող Լուիս Սուարեսին վաճառելու հնարավորությունը:
«Սուարեսի խաղին հետևելը մեծ բավականություն է, և ես, որպես «Լիվերպուլի» երկրպագու, հույս ունեմ, որ նա երկար տարիներ կուրախացնի մեզ: Նրա վաճառքի մասին չի կարող անգամ խոսք լինել, մենք չենք դիտարկի նմանատիպ առաջարկներ: Ամռանը Սուարեսի հետ երկարաժամկետ պայմանագիր ենք կնքել և ցանկանում ենք, որպեսզի նա երկար տարիներ հանդես գա մեր ակումբում», – Վերների խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե Լուիս Սուարեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն և´ մերսիսայդյան ակումբի, և´ «քաղաքայինների» ներկայացուցիչները հերքեցին այդ տեղեկությունները:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը