Բաժիններ՝

Ձյուդոիստները վերադառնում են երկու մեդալով

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած մինչև 23 տարեկանների ձյոդոյի Եվրոպայի առաջնությունից հայ մարզիկները վերադառնում են երկու մեդալներով:

Մինչև 66 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը չորս մենամարտից հետո դուրս է եկել եզրափակիչ:

Եզրափակչում Հարությունյանը հանդիպել է Վադիմ Շոկային և զիջելով նրան բավարարվել է արծաթե մեդալով:

Մյուս մեդալը մեր հավաքականի համար նվաճել է 81 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Բաղդասարյանը:

Նա 5 մենամարտ է անցկացրել՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, սակայն կիսաեզրափակչում պարտություն է կրել:

Բաղդասարյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է Գերմանիան ներկայացնող Հաննես Կոնրադին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:

Սպորտի և երիտասարդության նախարարություն

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս