Բաժիններ՝

Շևչենկոն հրաժարվեց գլխավորել Ուկրաինայի հավաքականը

Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն հրաժարվել է գլխավորել ընտրանին:

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայում որոշել էին դիմել Շևչենկոյին` առաջարկելով նրան գլխավորել ազգային ընտրանին: «Միլանի» նախկին ֆուտբոլիստը ժամանակ էր խնդրել` այդ առաջարկի շուրջ մտածելու համար: Շևչենկոն արդեն կայացրել է իր որոշումը. նա հրաժարվել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Ես շատ շնորհակալ եմ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիային և նրա նախագահ Անատոլի Կոնկովին` այդ աստիճան ինձ  վստահելու համար: Սակայն կարծում եմ, որ Ուկրաինայի հավաքականը գլխավորելն ինձ համար հապճեպ քայլ կլիներ: Հուսով եմ, որ ՈւՖՖ-ում  կհասկանան ինձ: Իմ կողմից ավելացնեմ, որ միշտ պատրաստ եմ աջակցել հավաքականին»,-Շևչենկոյի խոսքերն է հրապարակել ՈւՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս