Բաժիններ՝

Սնուփ Դոգը կարող է գնել Սելթիկի բաժնետոմսերը

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը կարող է գնել շոտլանդական «Սելթիկ» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մի մասը, փոխանցում է Mirror-ը:

Ամերիկացի ռեփերը պատրաստ է մի քանի միլիոն ծախսել Շոտլանդիայի բազմակի չեմպիոնի բաժնետոմսերը գնելու համար:

Սնուփ Դոգը նաև ցանկություն է հայտնել թիմ հրավիրել «Լոս Անջելես Գելեքսիի» անգլիացի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին, ում հետ նա ընկերական հարաբերություններ ունի:

Սնուփը 2005 թվականին լուսանկարվել էր «Սելթիկի» մարզաշապիկով, ինչի պատճառով էլ աղբյուրը ենթադրում է, թե նա շոտլանդական ակումբի երկրպագու է: Նշվում է նաև, որ Սնուփի սիրելի ֆուտբոլիստը Գեորգիոս Սամարասն է:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս