Բաժիններ՝

Ռեալի կազմում իմ լավագույն հանդիպումը դեռ առջևում է. Բենզեմա

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում 2 գոլի հեղինակ դարձած Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման գոհ է մնացել իր և թիմի ցուցադրած խաղից։

«Կարևորն այն է, որ մենք կրկին տեսանք այն «Ռեալին», որն իր մրցակիցներին հաղթում էր նախորդ մրցաշրջանում։ Թիմը լավ խաղաց, և դա հատկապես վերաբերում է առանց գնդակ ֆուտբոլիստների գործողություններին։

Իսկ ինչ վերաբերում է իմ խաղին, ապա չեմ կարող ասել, որ այն թիմում իմ լավագույն հանդիպումն էր։ Իմ լավագույն խաղը դեռ առջևում է», – Բենզեմայի խոսքերն է մեջբերում AS-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս