Բաժիններ՝

Բարսելոնան պաշտպանությունում պետք է կատարելագործի իր խաղը. Պույոլ

«Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլը գոհ է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի ցուցադրած խաղից, սակայն 34-ամյա ֆուտբոլիստը խոստովանում է, որ «կապտանռնագույնները» թույլ կողմեր էլ ունեն։

«Մենք անհավանական արդյունքներ ենք գրանցել։ Սակայն պետք է շարունակենք նույն ոգով և չթուլացնենք։ Պարզապես պետք է կատարելագործենք պաշտպանությունում մեր խաղը, և թիմն արդեն աշխատում է այդ ուղղությամբ», – Պույոլի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ Տիտո Վիլանովայի թիմը Իսպանիայի առաջնության 12 տուրից հետո 34 միավոր է վաստակել և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս