
Ռեալը կհաղթի Բարսելոնային Բեյլի համար պայքարում. Mirror

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իսպանական գրանդները` «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», կպայքարեն «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար: Անգլիական Mirror-ի հաղորդմամբ` Բեյլն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «արքայական» ակումբ:
Նշվում է, որ մադրիդցիները պատրաստ են 50 մլն ներդնել ուելսցուն ձեռք բերելու համար և տարեկան 2.2 մլն եվրո աշխատավարձ տալ ֆուտբոլիստին: Իսկ կատալոնացիները մտադիր չեն 35 մլն եվրոյից ավելի ծախսել Բեյլի համար և ընդամենը 1.2 մլն աշխատավարձ կառաջարկեն նրան:
23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղում դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը