
Շունինը դուրս է գրվել հիվանդանոցից

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը: Հիշեցնենք, որ դարպասապահը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Զենիթի» հետ հանդիպման ժամանակ. պետերբուրգյան թիմի երկրպագուները պայթուցիկներ էին նետել խաղադաշտ, որոնցից մեկը վնասել էր Շունինի եղջերաթաղանթը:
«Անտոնն այժմ տանն է: Նրան բուժման կուրս են նշանակել: Այժմ նա ավելի լավ է զգում իրեն, սակայն դեռ ցավեր ունի և տեսողության հետ կապված խնդիրներ: Ամենայն հավանականությամբ, վիրահատական միջամտության կարիք չի զգացվի: Շունինը 10 օրից շուտ չի կարող խաղադաշտ մտնել»,- ասել են ակումբի մամուլի ծառայությունից:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը