Մոուրինյոն կօգնի Կաբո-Վերդեի հավաքականին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համաձայնվել է օգնել Կաբո-Վերդեի հավաքականին, որը հունվարին իր պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Աֆրիկային Ազգերի գավաթի խաղարկությանը: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Կաբո-Վերդեի նախագահի խնդրանքով Մոուրինյոն խորհուրդներ կտա աֆրիկյան պետության հավաքականի գլխավոր մարզիչ Անտունեշին: Վերջինս Մադրիդ կժամանի դեկտեմբերի 3-ին և Իսպանիայի մայրաքաղաքում կանցկացնի 6 օր` խորհրդակցելով Մոուրինյոյի հետ մրցաշարին նախապատրաստման հարցերի վերաբերյալ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը