Բաժիններ՝

Ոչ- ոք ունակ չէ կրկնել Իբրայի գոլը. Մարտին Օլսեն

Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարտին Օլսենը մեկնաբանել է իր թիմակից Զլատան Իբրահիմովիչի կատարմամբ ֆանտաստիկ գոլը։

Չեմ կարծում, որ որևէ ֆուտբոլիստ ունակ է այդպիսի բան կրկնել։ Դա պարզապես հնարավոր չէ, միայն ոչ այդ դիրքից։ Հատկապես, երբ դուք առջևում եք 3։2 հաշվով և հանդիպման ավարտտին մնում է մի քանի րոպե։ Նորմալ ֆուտբոլիստը կփորձեր տիրել գնդակին և վազել անկյունային դրոշակի մոտ»,- Օլսենի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած Շվեդիա- Անգլիա (4:2) ընկերական հանդիպման ժամանակ Իբրահիմովիչը պոկեր է ձևակերպել։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս