Բաժիններ՝

Փետրվարի 6-ի Պորտուգալիան ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հետ

2013թ.-ին փետրվարի 6-ին Պորտուգալիայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, սակայն AS թերթի տվյալներով՝ երկու երկրների ֆեդերացիաներն արդեն համաձայնության են եկել: Հանդիպումը տեղի կունենա Վիգո քաղաքում:

Նշենք, որ Իսպանիայի հավաքականն իր պատմության մեջ ամենաշատ հանդիպումներն անցկացրել է հենց Պորտուգալիայի հետ՝ 35 խաղ: Բացահայտ առավելությունն իսպանացիների կողմն է՝ 16 հաղթանակ և միայն 6 պարտություն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս