Բաժիններ՝

Միրչա Լուչեսկու. Ինտերը Շախտյորից լավը չէ

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է «Ինտերի» կողմից բրազիլացի Վիլիանի հանդեպ ցուցաբերվող հետաքրքրության մասին լուրերը։

«Այդպիսի լուրերը հերթական ասեկոսներն են։ Այս պահի դրությամբ «Ինտերից» ոչ մեկ չի կապնվել ակումբի ղեկավարության հետ։ Եթե իտալացիները ցանկանում են ձեռք բերել Վիլիանին, ապա նախ հարկավոր է կապնվել «Շախտյորի» ղեկավարության հետ։

Ցանկանում եմ մի ճշտում մտցնել. հունվարին Վիլիանը ոչ մի տեղ չի մեկնում, քանի որ մենք լուրջ նպատակներ ունենք։ «Ինտերը» «Շախտյորից» լավը չէ, իսկ ով այդպես է կարծում՝ սխալվում է։ Վիլիանն այստեղ իրեն լավ է զգում, սակայն եթե իր համար մեծ գումար վճարեն, ապա ավելի լավ։ Բացի այդ, բրազիլացին պայմանագրի համաձայն դեռևս երկու տարի ունի»,- Լուչեսկուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930